Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն դպրոցների դասերը, բոլոր ուսումնական հաստատատությունների գործընթացները

Արցախում ժամանակավորապես կդադարեցվեն դպրոցների դասերը, բոլոր ուսումնական հաստատատությունների գործընթացները

Հունվարի 19-ից Արցախում ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։

Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Դասագործընթացը դադարեցվում է Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով։

Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում