Բարսայի երկրպագուները Ռեալի դեմ խաղից հետո հարձակվել են մեքենայի վրա, որում եղել է Կումանը
«Բարսելոնան» Լա լիգայի 10-րդ տուրում 1-2 հաշվով տանը պարտվեց «Ռեալին»։
Խաղից հետո, ինչպես գրում է Armsport-ը՝ կատալոնացիների որոշ երկրպագուներ մնացել են մարզադաշտի մոտ՝ սպասելով գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։ Երբ հոլանդացի մասնագետը մեքենայիով անցել է նրանց մոտով, ֆաները շրջափակել են այն, սկսել հարվածել մեքենային, բարձրաձայն իրենց դժգոհությունը հայտնել թիմի ելույթների վերաբերյալ։ Կումանին հաջողվել է հեռանալ առանց վատ հետևանքների:
Կարծիքներ