Facebook-ն արգելափակել է 4 միլիոն հետևորդ ունեցող իրանական Press TV հեռուստաալիքի օգտահաշիվը

Facebook-ն արգելափակել է 4 միլիոն հետևորդ ունեցող իրանական Press TV հեռուստաալիքի օգտահաշիվը

Facebook սոցիալական ցանցն արգելափակել է իրանական Press TV հեռուստաալիքի օգտահաշիվը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Facebook – ն արգելափակել է գրեթե չորս միլիոն հետևորդ ունեցող Press TV-ի հաշիվը՝ պնդելով, որ անգլալեզու լրատվական հեռուստաալիքը իրավունք չունի օգտագործել այդ հարթակը»,- ասված է հեռարձակողի հաղորդագրության մեջ:

Սոցկայքի ծանուցման մեջ ասված է, որ որոշումը վերջնական է: Սոցկայքի ծանուցման մեջ նշվում է նաև, որ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ՝ ելնելով անվտանգության նկատառումներից, հաղորդում է հեռուստաալիքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում