Twitter-ն արգելափակել է դավադրության տեսությունների կողմնակիցների հազարավոր օգտահաշիվներ

Twitter-ն արգելափակել է դավադրության տեսությունների կողմնակիցների հազարավոր օգտահաշիվներ

Twitter-ն արգելափակել է դավադրության տեսությունների կողմնակիցների հազարավոր օգտահաշիվներ: Սոցցանցն ավելի վաղ արգելափակել էր ընտրություններին պարտված նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Ըստ ընկերության մամուլի ծառայության՝ արգելափակվել են ընդհանուր առմամբ մոտ 70 000 միկրոբլոգեր, հաղորդում է DW-ը:

QAnon շարժման աջակիցները հավատում են, որ Deep State անվանմամբ ազդեցիկ մանկապիղծների միջազգային խումբն առեւանգում է երեխաների, որպեսզի նրանց արյունից հավերժ երիտասարդության թուրմ պատրաստի: Ըստ դավադրության տեսությունների կողմնակիցների՝ նման հանցանքների ներագրավված են ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը եւ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը:

Ըստ նրանց ՝Թրամփը փորձում է աշխարհը փրկել Deep State-ի իշխանությունից: 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում