Վուչիչն ասել է, որ հպարտ է Ուկրաինայի հարցում Սերբիայի դիրքորոշմամբ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հպարտ է Ուկրաինայի հարցում իր երկրի դիրքորոշմամբ։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, որովհետև դա ամենաշատ խոսվողն է: Շատ անճշտություններ են ասվել այն մասին, թե որքան արագ կավարտվի ամեն ինչ, որ դա օրերի և պահերի հարց է այս կամ այն կողմի համար: Ես հպարտ եմ, որ Սերբիան մեկ տարուց ավելի է պահպանել է անկախ, անկախ քաղաքականության իր դիրքորոշումները, և մենք ամեն ինչ կանենք նման քաղաքականությունը շարունակելու համար»,- երկուշաբթի օրը ասել է նախագահը։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու Բելգրադի որոշումը ճիշտ է և կայացվել է Սերբիայի շահերից ելնելով։
Կարծիքներ