«Անկարան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնազավթումը». Չավուշօղլու
Երեկ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ղրիմյան հարթակ» խորագրով գագաթնաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ 44 երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշղլուն հայտարարել է, որ «Ղրիմը Ուկրաինա է»:
Արտահայտելով Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնազավթումը և կսատարի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: Չավուշօղլուն հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է «մեկ ձայնով» հանդես գա Ռուսաստանի կողմից միջազգային օրենքի խախտման դեմ:
Կարծիքներ