Լավրովը եվրոպական շրջագայությունը սկսել է Հունգարիայից

Լավրովը եվրոպական շրջագայությունը սկսել է Հունգարիայից

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաքում, որտեղ նախատեսում է քննարկել Բուդապեշտի և Մոսկվայի երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր՝ շեշտը դնելով նախկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա:

Ինչպես նշում է Известия պարբերականը, օգոստոսի 24 -ից 27-ը եվրոպական շրջագայության շրջանակներում ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի Հունգարիա, Ավստրիա և Իտալիա: Նշվում է, որ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին վերաբերող հարցեր: Կողմերը կանդրադառնան նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին և Լիբիայում ու Սիրիայում իրավիճակի կարգավորմանը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ օգոստոսի 23-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը և Հունգարիան սկսել են աշխատել երկու երկրների քաղաքացիների ճանապարհորդության սահմանափակումների վերացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում