ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանին հորդորում են հստակեցնել Թուրքիայի դերը ղարաբաղյան համաձայնագրում
ԱՄՆ-ը և Ֆրանսիան Ռուսաստանից ավելի հստակություն են ցանկանում ստանալ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանների, ինչպես նաև համապատասխան պայմանագրերում Թուրքիայի դերի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գնահատել են Ռուսաստանի կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք հանգեցրել են հրադադարի:
Միևնույն ժամանակ, դեռ շատ հարցեր կան, որոնք Ռուսաստանից հստակություն են պահանջում այս համաձայնագրի չափանիշների, այդ թվում՝ Թուրքիայի դերի վերաբերյալ, հավելել է մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել՝ նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին: Ղարաբաղյան տարածաշրջան են ուղարկվել ռուս խաղաղապահները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարեց, որ Անկարան և Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի վերաբերյալ: Էրդողանի խոսքով ՝ կողմերը կմասնակցեն «համատեղ խաղաղապահ առաքելությանը»: Ռուսական կողմը հերքում է նման պնդումները:
Կարծիքներ