10 տարվա դադարից հետո Թուրքիան և Եգիպտոսն այսօր փոխադարձ դեսպաններ են նշանակել

10 տարվա դադարից հետո Թուրքիան և Եգիպտոսն այսօր փոխադարձ դեսպաններ են նշանակել

Հուլիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հասցվել են դեսպանների մակարդակի:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրները հունիսի 4-ին փոխադարձաբար դեսպաններ են նշանակել:

Կահիրեում Թուրքիայի դեսպան է նշանակվել Սալիհ Մութլու Շենը, Իսկ Անկարայում Եգիպտոսի դեսպան՝ Ամըր Էլհամամայը:

Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013-ին գահընկեց էր արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:

Այդ տարեթվից ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի դիվանագիտական հարաբերությունները շարունակվում էին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:

Սկսյալ 2021 թվականից երկու երկրների միջև նկատվել են հարաբերությունների բարելավում։ Ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել:

Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից երկու կողմերն էլ կշահեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում