Ռուս լրագրողը մահացել է շտապօգնությանը 7 ժամ սպասելուց հետո. հարուցվել է քրգործ
ՌԴ Կալուգայի մարզում քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ մահացել է «Նիկա» հեռուստաընկերության լրագրող Կոնստանտին Կիսովը, որը շտապօգնությանն էր սպասում 7 ժամ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությանը:
Իրավապահ մարմիններին են դիմել մահացածի հարազատները։ Քննիչների վարկածներից մեկի համաձայն՝ Կիսովի մահը կարող էր վրա հասնել բուժաշխատողների կողմից իրենց խնդիրների ոչ պատշաճ կատարման հետևանքով:
59-ամյա լրագրողը մահացել է սեպտեմբերի կեսերին ինսուլտից։ Ինչպես ճշտել Է նրա եղբայրը, մինչ այդ նա յոթ ժամ սպասելիս է եղել շտապօգնությանը: Հոսպիտալացումից կես ժամ անց տղամարդը մահացել է։
Կարծիքներ