Փոփոխություն. Սոցիալական փաթեթը՝ հիմնադրամներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:
Այս նախագծի ընդունման արդյունքում պետական պաշտոն զբաղեցնողները կկարողանան սոցիալական փաթեթով իրենց հասանելիք գումարը փոխանցել հիմնադրամների, բայց միայն այն հիմնադրամներին, որոնք հաստատված կլինեն կառավարության կողմից: Գործող օրենքով սոցիալական փաթեթը կարելի էր օգտագործել առողջապահական, կրթական և հանգստի կազմակերպման նպատակներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ