Եգիպտոսը հորդորել է Իսրայելին չհարվածել բնակելի քաղաքներին և քաղաքացիական անձանց

Եգիպտոսը հորդորել է Իսրայելին չհարվածել բնակելի քաղաքներին և քաղաքացիական անձանց

Եգիպտոսը Իսրայելից պահանջել է չհասցնել իր հարվածները բնակելի քաղաքների և խաղաղ բնակիչների վրա։ Այս մասին ուրբաթ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ աղբյուրի՝ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամները կապ են հաստատել իսրայելական կողմի հետ Գազայի հատվածում նրա օդուժի հարձակումից հետո։ Իսրայելն իր հերթին «հայտնել է Եգիպտոսին, որ իր էսկալացիան կախված է պաղեստինյան խմբավորումների արձագանքից», հայտնում է Al Arabiya-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Hadath հեռուստաալիքը, պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական օդուժի գիշերային հարձակման հետեւանքով մի քանի մարդ վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում