ԲԸՏՄ-ն Երևանում արձանագրել է հակահամաճարակային կանոնների խախտումների թվաքանակի օրեցօր նվազում

ԲԸՏՄ-ն Երևանում արձանագրել է հակահամաճարակային կանոնների խախտումների թվաքանակի օրեցօր նվազում

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մշտադիտարկումների վիճակագրական տվյալների համաձայն՝ Երևանում օրեցօր նվազում է կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների խախտումների թվաքանակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից:

Օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ խստացված ստուգայցերը եղել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։

Վաղ առավոտից Տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ դիտարկել են, թե որքանով են քաղաքացիները զբոսայգիներում պահպանում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Ստուգայցերի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել։

Մշտադիտարկումների վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում խախտումների թվաքանակն օրեցօր նվազում է։

Դրական արդյունքների ամրագրման և խախտումների բացառման նպատակով՝ ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամենօրյա լայնածավալ իրազեկման աշխատանքներ, ստուգայցեր և մշտադիտարկումներ հանրապետության ողջ տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում