Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում

Եվրո-2024 ընտրական փուլի Հայաստան-Լատվիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Չանչարևիչ, Հարոյան, Հարությունյան, Մկրտչյան, Իվու, Սպերցյան, Սելարայան, Բալեկյան, Ռանոս, Դաշյան, Տիկնիզյան:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Հանդիպման գլխավոր մրցավարը Սլովակիան ներկայանցող Պետեր Կրալովիչն է: Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
Կարծիքներ