CNN. Աֆղանստանի նախկին նախագահ Քարզայը տնային կալանքի տակ է

CNN. Աֆղանստանի նախկին նախագահ Քարզայը տնային կալանքի տակ է

«Թալիբան» շարժման զինյալները Աֆղանստանում ազգային հաշտեցման գերագույն խորհրդի ղեկավար Աբդուլլահ Աբդուլլահին եւ երկրի նախկին նախագահ Համիդ Քարզային զրկել են թիկնապահներից, հայտնում է CNN-ը:

Ըստ աղբյուրների՝ երկուշաբթի օրը թալիբները առգրավել են Քարզայի մեքենաներն ու վերցրել զենքերը նրա թիկնապահներից: Այնուհետեւ նախկին նախագահը տեղափոխվել է Աբդուլլահ Աբդուլլահի տուն, որտեղ չորեքշաբթի օրը խուզարկություն է կատարվել: Արդյունքում՝ նախորդ կառավարությունից թալիբներին իշխանության խաղաղ փոխանցման համակարգող խորհրդի երկու անդամներն էլ մնացել են առանց պաշտպանության:

Քարզայը եւ Աբդուլլահը այժմ փաստացի գտնվում են տնային կալանքի տակ, գրում է CNN-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում