Microsoft-ը կմշակի թվային անձնագրեր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացածների համար
Սոֆթի խոշոր մշակողները՝ Microsoft- ը, Salesforce- ը և Oracle- ը, միավորվել են՝ կազմելով «Պատվաստանյութերի ստուգման նախաձեռնություն» (VCI) կոալիցիա: Դաշինքը, որը ներառում է նաև Mayo ամերիկյան շահույթ չհետապնդող կլինիկան և մի շարք այլ ընկերություններ, նպատակ ունի պատվաստումների էլեկտրոնային անձնագրեր ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստված մարդկանց համար:
Պատվաստվածի վկայագիրը կպահպանվի նախընտրած թվային դրամապանակում, օրինակ՝ Apple Wallet կամ Google Pay: Նրանք, ովքեր չունեն սմարթֆոն, կկարողանան տպել QR կոդով փաստաթուղթ, որում կոդավորված կլինեն գործընթացի վերաբերյալ տեղեկությունները, հայտնում է CNBC- ն:
Նախաձեռնության հեղինակները ակնկալում են, որ շուտով կառավարությունները, ավիաընկերությունները և այլ կառույցներ կսկսեն մարդկանցից ապացույցներ պահանջել իրենց պատվաստված լինելու մասին:
Ըստ The Commons Project շահույթ չհետապնդող հիմնադրամի ղեկավար, VCI- ի մասնակից Փոլ Մեյերի՝ էլեկտրոնային անձնագրերը քաղաքացիների կյանքը դյուրին կդարձնեն, երբ համավարակը հանդարտվի: Նրա կարծիքով, տեխնոլոգիան կօգնի նրանց «անվտանգ վերադառնալ ճանապարհորդությունների, աշխատանքի, ուսման և կյանք՝ միաժամանակ ապահովելով իրենց տվյալների գաղտնիությունը»:
Կարծիքներ