Սառնամանիքի պատճառով Սանկտ Պետերբուրգի փողոցներում աղվեսներ են հայտնվել

Սառնամանիքի պատճառով Սանկտ Պետերբուրգի փողոցներում աղվեսներ են հայտնվել

Սաստիկ սառնամանիքների պատճառով Սանկտ Պետերբուրգի փողոցներում աղվեսներ են հայտնվել, կենդանիները գալիս են քաղաք՝ սնունդ փնտրելու: Դրանք վտանգ չեն ներկայացնում պետերսբուրգցիների համար, քանի որ սովածությունը կենդանու մոտ կատաղության բացակայության նշան է, հաղորդել են նահանգապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Սառը եղանակի գալստյան հետ Սանկտ Պետերբուրգի բնակիչները սկսել են վայրի կենդանիներ նկատել քաղաքի փողոցներում: Փորձագետները նշում են, որ աղվեսներին կարող է գրավել սննդի հոտը, կենցաղային թափոններին կենդանիների հասանելիությունը կամ մկների նման կրծողները: Կարևոր է հիշել, որ աղվեսը վայրի կենդանի է. անհրաժեշտ չէ փորձել կերակրել կամ գրավել գազանի ուշադրությունը, դա կարող է վախեցնել նրան և առաջացնել ագրեսիվ պահվածք»,-նշել են մամուլի ծառայությունից:

Ինչպես ՏԱՍՍ-ին բացատրել է քաղաքի վայրի բնության օգտագործման կոմիտեի կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության և կարգավորման վարչության պետ Նիկոլայ Ախմատովիչը, աղվեսի պահվածքով հնարավոր է տարբերակել առողջ կենդանուն կատաղությամբ հիվանդից: Առողջ աղվեսը կփորձի թաքնվել մարդուց, առաջինը ագրեսիա չի ցուցաբերի, բայց և չի շոյվի մարդու պահվածքից: Կատաղություն ունեցող կենդանին նաև չի ուտում և չի խմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում