27-ամյա տղան Բաթումիում ցատկել է չորրորդ հարկից
Բաթումիի հյուրանոցներից մեկում կարանտինային գոտում գտնվող երիտասարդը ցատկել է չորրորդ հարկից և ողջ է մնացել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Բազմաթիվ մարմնական վնասվածքներով նրան Բաթումիի միջազգային հիվանդանոց են տեղափոխել:
Գործակալության տվյալներով, Վրաստանի 27-ամյա քաղաքացին հինգշաբթի, օգոստոսի 13-ին, Թուրքիայից վերադարձել է Սարփի անցակետով և իր ուղեկիցների հետ միասին պարտադիր 14-օրյա կարանտինի է ուղարկվել:
Ուրբաթ օրը երիտասարդը, որը մինչ այդ պահն իրեն անպատշաճ և ագրեսիվ էր պահում, հյուրանոցի չորրորդ հարկից դեպի բակ է ցատկել:
Կարծիքներ