Եղիսաբեթ II թագուհին վերադարձել է իր պարտականությունների կատարմանը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահվանից 4 օր անց վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Մեծ Բրիտանիայի միապետը մասնակցել է թագավորական պալատին կից լորդ-կամերգերի պաշտոնից Ուիլյամ Փիլի հեռանալու առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը:
Փիլը թողել է պաշտոնը ապրիլի 1-ին: Այդ պաշտոնում նա եղել է 14 տարի: Լորդ-կամերգերի պարտականություններն այսուհետ կկատարի Էնդրյու Փարքերը՝ MI5 հակահետախուզական ծառայության նախկին ղեկավարը:
Կարծիքներ