Լավրովի այցը Թուրքիա մեկնարկել է առանց փողկապի աշխատանքային ընթրիքով

Լավրովի այցը Թուրքիա մեկնարկել է առանց փողկապի աշխատանքային ընթրիքով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա մեկնարկել է առանց փողկապի աշխատանքային ընթրիքով։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այսօր՝ աշխատանքային ընթրիք, վաղը՝ բանակցություններ»,- գրել է նա՝ հրապարակմանը կցելով լուսանկարներ, որոնցից մեկում պատկերված են ռուս նախարարը և նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով այսօր Անկարա է ժամանել: Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման և Անկարայի ու Դամասկոսի միջև երկխոսության խնդիրները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում