Սպանության փորձ՝ ազգականի նկատմամբ․ Քննչական կոմիտե
2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 07.15-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած բազմակի վերքերով իրենց մոտ է ընդունվել Արտաշատ քաղաքի 67-ամյա բնակչուհին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վերոնշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 06:30-ին, իր բնակարանում, որտեղ նրա հետ համատեղ բնակվող եղբոր թոռը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:
Երիտասարդը ձերբակալվել է՝ 67-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ