Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրուջն ասել է նաև, որ առաջիկա օրերին փաստաթղթերը պաշտոնապես կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում