Վրաստանն իրավաբանական անձանց արգելել է ֆինանսավորել կուսակցությունները

Վրաստանն իրավաբանական անձանց արգելել է ֆինանսավորել կուսակցությունները

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք, ըստ որի՝ իրավաբանական անձանց արգելվում է նվիրատվություններ անել հօգուտ քաղաքական կուսակցությունների։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Օրենքին կողմ է քվեարկել 82 պատգամավոր՝ 76 ձայնի քվորումով, դեմ՝ ոչ ոք չի քվեարկել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում