Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին

Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին

Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ կողմից սպասարկվող 22 շատրվաններն ու 8 ջրավազանները նախապատրաստվում են վերագործարկման: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Այս պահին իրականացվում են վերանորոգման, մաքրման ու ներկման աշխատանքներ:

Երևանյան ջրային կառույցները նախատեսվում է գործարկել ապրիլի 7-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում