ՀՀ դեսպանը Իսպանիայի Կոնգրեսի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

ՀՀ դեսպանը Իսպանիայի Կոնգրեսի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հունվարի 12-ին հանդիպել է Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայի դեսպանության «Ֆեյսբուքի» էջից։

Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել 2022 թվականին հոկտեմբերին և դեկտեմբերին, համապատասխանաբար, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ Կոնգրեսի ընդունած հայտարարությունների առնչությամբ։

Հաջորդիվ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկ ամիս շարունակ արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները, ընդգծել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության օր առաջ վերականգնման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են  խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել  աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում