ՀՀ պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարը

ՀՀ պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության փոխղեկավարը

Սերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների նախաձեռնած միջազգային օրդերի հիման վրա, բերման են ենթարկել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկիին:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է հյուսիսամակեդոնական Alsat-M հեռուստաալիքը: Ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին՝ Միլենկովսկիի կողմից «Պրեսևո» սահմանակետը հատելիս՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար: Սակայն երկրի արտաքին գործերի նախարարությունը միայն սեպտեմբերի 3-ին է հաստատել դա: 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սերբիայի իրավասու մարմինները գործել են գործի քննություն իրականացնող հայկական կողմի խնդրանքին համապատասխան. տվյալ գործում Միլենկովսկին մեղադրյալներից մեկն է: Միևնույն ժամանակ, դիվանագետը երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի ազգականն է, որը ներկայում ազատազրկման է դատապարտված պաշտոնեական դիրքի չարաշահման համար: 

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների՝ 2018 թվականին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկիի գլխավորությամբ, Հայաստանից ինքնաթիռով դուրս են բերել երկրի նախկին կառավարության ինչ-որ ներկայացուցչի, որը մեղադրվում է խոշոր չափի գումար յուրացնելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում