«Վեոլիա Ջրին» միգուցե հնարավորություն տանք ներդրումային ծրագրեր իրականացնել. Տիգրան Ավինյան

«Վեոլիա Ջրին» միգուցե հնարավորություն տանք ներդրումային ծրագրեր իրականացնել. Տիգրան Ավինյան

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հետ մի քանի ամսի առաջ մենք քննարկում ունեցանք, որ «Վեոլիա ջրին» միգուցե հնարավորույուն տանք ներդրումային ծրագրեր իրականացնել, այն գումարներով որ ուղղվում են պետբյուջե վարձավճարի տեսքով: Ինչ-որ մեկը տեղյակ է այդ նախագիծը ընդունվել է, թե՞ ոչ»:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը արձագանքելով նշեց. «Ոչ պարոն քաղաքապետ, բայց «Վեոլիա ջրի» գլխավոր տնօրերնը 15 օր առաջ ներկայացրեց, որ զգալի պարտադիր կատարման աշխատանքնրի ծավալ է  ներդրվելու Երևան քաղաքում: Ինչ վերաբերում է այդ նախագծին, թույլ տվեք ճշտել, այդ նախագիծը ընթացք ստացել է, թե ոչ ու ձեզ զեկուցել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում