ԱՄՆ-ն Իսրայելի հետ քննարկում է ռազմական օգնության կարիքները
ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելի իշխանությունների հետ քննարկում են լրացուցիչ ռազմական օգնության անհրաժեշտությունը, սակայն դեռ պատրաստ չեն հայտարարել դրա հատկացման մասին, այդ մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել կիրակի օրը: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրը հատուկ ճեպազրույցում։
«Ինչ վերաբերում է Իսրայելի ռազմական կարիքներին, մենք դրա վրա կենտրոնացած ենք եղել վարչակազմի առաջին իսկ օրվանից», - ասաց նա: Պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է Իսրայելին տրամադրել «այն ամենն, ինչ անհրաժեշտ է՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար»։
Կարծիքներ