Իսրայելում արմատական հարձակումների զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 իսրայելցի, վիրավորվել՝ ավելի քան 1,5 հազարը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը ՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։
Շաբաթ օրը Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հաստատել է, որ պաղեստինցի զինյալները պատանդ են վերցրել իսրայելցիներին։ Նա չի նշել նրանց ստույգ թիվը։ Պաղեստինյան խմբավորումները հայտարարեցին, որ Իսրայելում գերի են վերցրել ավելի քան 50 զինվորականների, անվտանգության աշխատակիցների և քաղաքացիական անձանց և տարել Գազայի հատված։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Գազայի հատվածից հրթիռային հարձակումներ են սկսվել Իսրայելի տարածքի վրա։
Կարծիքներ