Դուբայը կրկին արգելել է Flyone Armenia ընկերության ինքնաթիռի վայրէջքն իր օդանավակայանում
Դուբայի ավիացիոն իշխանություններն, իրարամերժ պատճառաբանություններով, արգելել են FLYONE ընկերության Երևան- Դուբայ- Երևան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ- Մաքթում» օդանավակայանում:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
«Ավիաընկերությունը նախապես ստացել է, տառացիորեն, բոլոր թույլտվությունները չվերթի համար։ Օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում և այժմ վերադառնում է Երևան։
Ավիաընկերության ներկայացուցիչները Դուբայի «Ալ- Մաքթում» և Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, ինչպես նաև ուղևորների սպասարկման ծառայությունը Երևան- Դուբայ և Դուբայ- Երևան չվերթերի ուղևորների տրամադրության տակ են։ Արվում է ամեն ինչ ուղևորներին նշանակման վայրեր հասցնելու համար»,- ասված է գրառման մեջ:
Անանյանը նաև հիշեցրել է, որ ուղևորների սպասարկման կենտրոնի հետ կարելի է կապվել +374(12)-40-00-03 հեռախոսահամարով կամ [email protected] և [email protected] հասցեներով։
Հիշեցնենք՝ «FlyOne Armenia» ընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը մայիսի 7-ին, վայրէջք էր կատարել Իրանում՝ «Շիրազի» օդանավակայանում, քանի որ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։
Կարծիքներ