Արցախի բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ
Տարեսկզբին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ սկիզբ է դրվել մի նոր ձեռնարկի, որով պետք է եկեղեցի-պետություն համագործակցությունը բարձրանա մի նոր մակարդակի։ Պետական բոլոր վարչական և ուժային կառույցներին կցվել են հոգևորականներ, ովքեր պարբերաբար պետք այցելեն և հոգևոր խնամք տանեն հիշյալ կառույցների աշխատակիցներին։
Հունվարի 20-ին Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է Արցախի կառավարության աշխատակազմի հետ, որին ներկա է եղել նաև պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Կատարվել է կառավարական մասնաշենքի տնօրհնյաց կարգ։ Սրբազան Հայրը կառավարությանը ներկայացրել է նաև Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նորանշանակ տնօրեն Գոռ սարկավագ Գյուրջյանին, և նախանշվել են այս ոլորտում հետագա համագործակցության ուղիները։
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել նման նախաձեռնության համար և հույս հայտնել, որ հանդիպումները կլինեն շարունակական:
Կարծիքներ