Տավուշի մարզում բախվել են «Կամազ»-ն ու «Գազել»-ը․ կա 8 վիրավոր

Տավուշի մարզում բախվել են «Կամազ»-ն ու «Գազել»-ը․ կա 8 վիրավոր

Հուլիսի 15-ին՝ ժամը 13։35-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան համայնքի մոտակայքում բախվել են «Կամազ» և «Գազել» մակնիշի մեքենաներ, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 

«8 անձ դիմել է բժշկական կենտրոն, որոնք առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում