Հադրութից՝ Գրիբոյեդով, զինվորականից՝ մեղվապահ․ «Իմ քայլը» ներկայացրել է ծրագրի շահառու Ստեփան Աբալյանի պատմությունը
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Ստեփան Աբալյանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է, մասնագիտությամբ՝ զինվորական։ 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորում է ստացել 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, տեղափոխվել է Հայաստան, 8 ամիս բուժում ստացել հոսպիտալում։
Դուրս գրվելուց հետո բնակություն է հաստատել Արմավիրի մարզում՝ Գրիբոյեդով գյուղում։
Ստեփանը Աբալյանը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում մասնակցել է բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների, որի արդյունքում ներկայացրել է մեղվապահության ոլորտին առնչվող բիզնես պլան։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի դասընթացներին մասնակցելուց հետո Ստեփանը բիզնես պլան է ներկայացրել և ստացել է 12 փեթակ մեղվաընտանիքով, 5 դատարկ փեթակ և մեղրաքամ։
Կարծիքներ