Սևքարում քարե տնակ ու անասնագոմ է հրդեհվել. տարահանվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր
Փետրվարի 8-ին, ժամը 14:47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար բնակավայրի «Աղբղա» կոչվող հանդամասում այրվում են խոտի հակեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:56-ին, մարվել՝ 20։05-ին։
Այրվել են կուտակած անասնակեր (մոտ 1400 հակ), անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 105 քմ), հարակից քարե տնակում կենցաղային իրեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 քմ)։
Տեղի ուժերով տարահանվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:
Կարծիքներ