Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիք կներթափանցի Հայաստան. Երևանում սպասվում է մինչև +27

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիք կներթափանցի Հայաստան. Երևանում սպասվում է մինչև +27

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, հանրապետության տարածքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում