ԲԴԽ պատվիրակությունն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի տաճարային համալիր
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի տաճարային համալիր:
Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջույնի և օրհնանքի խոսքեր հղել հյուրերին:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Տիրոջ Պայծառակերպության տաճար, աղոթել հայրենիքի խաղաղության և բարգավաճման համար և մոմ վառել:
Կարծիքներ