Ֆրանսիան արգելափակել է Փարիզում Ռուսական տան հաշիվները

Ֆրանսիան արգելափակել է Փարիզում Ռուսական տան հաշիվները

Ֆրանսիան փորձեր է անում ամբողջությամբ արգելափակել Փարիզում Ռուսական տան աշխատանքը, դրա հաշիվները սառեցվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին:

«Այժմ փորձեր են արվում ամբողջովին սառեցնել Ռուսական տան աշխատանքը՝ սառեցնելով հաշիվները: Մենք դժվարին բանակցություններ ենք վարում ֆրանսիացիների հետ այդ հարցի շուրջ, մանավանդ, որ Ռուսական տունն այստեղ գործում է օրինական հիմքով՝ երկկողմ համաձայնագրի հիման վրա, իսկ Ռուսաստանում գործում է Ֆրանսիական մշակութային կենտրոնը: Սա վերջին շաբաթների իրադարձությունների բացասական զարգացումն է», – ասել է Մեշկովը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում