Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին շուրջ 100 մարզիկ է մասնակցել՝ պայքարելով 10 քաշային կարգերում:

Առաջնության արդյունքներով երկրի չեմպիոնի կոչմանն արժանացել են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Հիշեցնենք՝ առաջինը մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեականները` շուրջ 80 մարզիկ:

Հունահռոմեականներից ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ էին դարձել Տիգրան Մինասյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում