Վրաստանում կորոնավիրուսի 5450 նոր դեպք է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրուսի 5450 նոր դեպք է արձանագրվել

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի 5 450 նոր դեպք է արձանագրվել: Այսպիսով, Վրաստանում համավարակի ողջ ընթացքում հաստատվել է նոր կորոնավիրուսի 158 հազար 154 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է ևս 2306 հիվանդ, նրանց ընդհանուր թիվը հասել է 129 հազար 210-ի:

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է ևս 37 հիվանդ: Ընդհանուր առմամբ արձանագրվել է մահվան 1462 դեպք։

Կարանտինի ռեժիմում է գտնվում 1325 մարդ, ինքնամեկուսացման մեջ՝ 52 հազար 850-ը:

Ստացիոնար հսկողության տակ է 6768 պացիենտ, քովիդ-հյուրանոցումներում են գտնվում 4067-ը, տան պայմաններում բուժում է ստանում 16 հազար 621 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում