Սևանի թերակղզի-Ծովագյուղ ավտոճանապարհին բուք է

Սևանի թերակղզի-Ծովագյուղ ավտոճանապարհին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Սևանի թերակղզուց Ծովագյուղ ավտոճանապարհին բուք է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում  երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում