Ռուսաստանը Թուրքիային ռեկորդային ծավալի գազ է մատակարարել
«Երկնագույն հոսք» գազատարով Թուրքիա գազի մատակարարումները հասել են առավելագույնին։ 2021 թվականին այս գազատարով մղվել է 15,98 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին ասվում է «Գազպրոմ» ընկերության հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն։
Նշենք, որ դեպի Թուրքիա, ծովային ճանապարհով, Ռուսաստանից երկու գազամուղ է անցկացվել․ բացի «Երկնագույն հոսքից», սա «Թուրքական հոսք»-ն է։ Թուրքիան և Ռուսաստանը գազի գնումները ավելացնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել 2021 թվականի նոյեմբերին։
Կարծիքներ