Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր

Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 34-րդ  տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ փետրվարի 13-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ  խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող, արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։

«Պաշտոնական արարողակարգին միացել էին նաև  ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի  նախագահ Արմեն Ռուստամյանը, ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ըստ աղբյուրի՝ արարողակարգն ուղեկցվում էր Պաշտպանության բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում