4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կունաշիր կղզու մոտակայքում

4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կունաշիր կղզու մոտակայքում

 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանի Կուրիլյան կղզիների հարավային մասում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը ։

 Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հարավային Կուրիլյան նեղուցում՝ Կունաշիր կղզու ափամերձ հատվածում։ 

Ցնցումներ են զգացվել նաև ճապոնական Հոկայդո կղզու արևելյան հատվածում, մասնավորապես Նեմուրո քաղաքի շրջանում։ Հոկայդոյի այդ հատվածում զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում