Կալիֆոռնիայի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ, 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆորտունա քաղաքից 14 կմ դեպի արևելք, որտեղ ապրում է մոտ 12 հազար մարդ։
Ավերածությունների և ցունամիի վտանգի մասին չի հաղորդվում։
Կարծիքներ