Եղիսաբեթ Երկրորդը հոսպիտալացումից հետո առաջին անգամ մասնակցել է պաշտոնական միջոցառման

Եղիսաբեթ Երկրորդը հոսպիտալացումից հետո առաջին անգամ մասնակցել է պաշտոնական միջոցառման

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ մասնակցել է պաշտոնական միջոցառման բժիշկների խորհրդով հոկտեմբերի 21-ի գիշերը հիվանդանոցում անցկացնելուց հետո: Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության համաձայն՝ նա առցանց ռեժիմով ընդունել է Շվեյցարիայի և Հարավային Կորեայի դեսպանների հավատարմագրերը, փոխանցում է ТАСС-ը:

Եղիսաբեթ Երկրորդը վերջին անգամ հանրության մեջ հայտնվել էր հոկտեմբերի 19-ին՝ Լոնդոնում տեղի ունեցած ներդրումային գլոբալ գագաթնաժողովի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ: Դրանից կարճ ժամանակ անց միապետի գրասենյակից տեղեկացրել էին, որ 95-ամյա թագուհին բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել Հյուսիսային Իռլանդիա այցը:

Հոկտեմբերի 20-ին նա այցելել է հիվանդանոց՝ նախնական բուժզննում անցնելու համար: Հոկտեմբերի 21-ի գիշերը Եղիսաբեթ Երկրորդը մնացել է Էդուարդ Յոթերորդ թագավորի անվան հիվանդանոցում:

Ավելի ուշ Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ միապետի համար պարբերական բժշկական հետազոտությունները միանգամայն նորմալ են՝ հաշվի առնելով նրա տարիքը: Իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը հոկտեմբերի 22-ին հայտնել էր, որ Եղիսաբեթ Երկրորդն արդեն վերադարձել է փաստաթղթերի հետ աշխատանքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում