Արցախում ջղաձգվել են վարչապետի հայտարարություններից հետո, նոր են իմանում մինչև 2018 թվականի բանակցային ժառանգության մասին

Արցախում ջղաձգվել են վարչապետի հայտարարություններից հետո, նոր են իմանում մինչև 2018 թվականի բանակցային ժառանգության մասին

Քիչ առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով դեկտեմբերի 24-ին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին։ Ընդ որում, Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ իր  հերթին Ժողովուրդ օրաթերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին  Արցախի ԱԺ նիստին հայտարարությամբ հանդես կգան, որը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերի հետ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը։

Թերևս պետք է նշենք, որ դեկտեմբերի 24-ին վարչապետ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ նոր  բան գրեթե չասեց, այլ ներկայացրեց այն բանակցային ժառանգությունը, որ ստացել էր դեռևս 2018 թվականին։

Այդ թվում, վարչապետ Փաշինյանը նաև ընդգծեց, 2018 թվականի Սերժ Սարգսյանի ՀՀ ԱԺ ամբիոնից այն հայտնի ելույթը, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ՝

«Իրոք, բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասած, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է: Կանգնած է, որովհետև այդ բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար»։
Ուշագրավ էր  նաև նույն օրը Սերժ  Սարգսյանի մեկ այլ հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ

«Մենք դաս առաջին պետք է համարենք այն, որ այլևս՝ գոնե շատ տևական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»: 
Փաստացի սա դեռևս 2018 թվականի ապրիլին սպասվող  պատերազմի մեկնարկի մասին  հայտարարությունն էր Սերժ Սարգսյանի կողմից։

Այս ամենի ֆոնին ուշագրավ են Արցախից այսօր արվող հայտարարությունները։  Դեկտեմբերի 24-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանն ընդամենը ներկայացրել է 2018-ին ստացած բանակցային ժառանգությունը։  Եթե Արցախում տեղյակ չէին այդ բանակցային ժառանգությունից, ապա դա Սերժ Սարգսյանի կամ հենց Արրցախի իշխանությունների  մեղավորությունն էր, իսկ եթե տեղյակ էին, ապա հարց է ծագում, թե ինչու չէին արձագանքում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է, քանի որ Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար։

Միթե՞ Արցախի  իշխանություններին հետաքրքիր չէր, թե ինչու էին կանգնել բանակցությունները,  ինչու՞ էին մեզ համար անիրատեսական ու անընդունելի Ադրբեջանի պահանջները, ի՞նչ պահանջների մասին էր խոսքը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում