Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը

Ռոնալդուն ստացել է IFFHS-ի լավագույն ռմբարկուի մրցանակը

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ստացել է IFFHS World’s Best International Top Goal Scorer մրցանակը, որը տրվում է օրացուցային տարվա ընթացքում ազգային հավաքականի և ակումբի կազմում միջազգային մրցաշարերում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստին: 

35-ամյա Ռոնալդուն մրցանակը ստանալու մասին տեղեկացրել է Ինստագրամի իր պաշտոնական էջի միջոցով:

Կրիշտիանու Ռոնալդուն 2019 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում դարձել է 14, իսկ Չեմպիոնների լիգայում՝ 7 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում