Այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում ամենաշատ շրջանառվող շտամը «Օմիկրոնն» է. Ավանեսյան

Այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում ամենաշատ շրջանառվող շտամը «Օմիկրոնն» է. Ավանեսյան

Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս պահին հիվանդանոցներում գտնվող քաղաքացիների շրջանում մինչև 80 տոկոս շրջանառվող շտամն «Օմիկրոնն» է, և պարզ է, որ գրանցվող մահերի մեջ էլ կան այս շտամով վարակվածներ: 

«Միանշանակ չպետք է զգոնությունը թուլացնել և թեթև վերաբերվել այս շտամին»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ «Օմիկրոնի» պարագայում ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում