Փրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը

Փրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և խափանված մոտորանավակը

Օգոստոսի 14-ին, ժամը 13:58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շորժա գյուղի «Արծիվ» լողափում հերթապահություն իրականացնող փրկարարները ափից մոտ 800 մ հեռավորության վրա նկատել են չշարժվող մոտորանավակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Պարզվել է, որ մոտորանավակը խափանվել է։

Փրկարարները ափ են դուրս բերել խափանված մոտորանավակը և 4 քաղաքացու: Քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում