ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի
ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր՝ ժամը 14:00-ից, Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:
Միաժամանակ, տեղեկացվում է, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը խիստ ծանրաբեռնված է:
«Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ